-
23.09.2013|
18:10
2013թ-ին ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է, վերջին տեղում՝ Տավուշը: Այս մասին այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում «Անտառի պահպանություն և ծառահատումներ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասել է «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Ավագյանը:Նրա խոսքով, ըստ անցկացված մոնիթորինգի, 2004թ.-ից այս կողմ ապօրինի անտառահատումների թիվը նվազել է, 2013թ.-ից մինչ այսօր հանրապետության տարածքում հատվել է մոտ 524 ծառ:
-
17.09.2013|
13:24
«Ընդհանուր առմամբ, Երևանը կարելի է դասել բավականաչափ աղտոտված քաղաքների շարքում, սակայն դա չի նշանակում, որ մայրաքաղաքի իշխանությունները ոչինչ չպետք է ձեռնարկեն: Մեզ մոտ, կարծես, ամեն ինչ հակառակ է. աշխարհի բոլոր քաղաքները մտածում են` ինչպես կրճատեն արտանետումները, իսկ Երևանը չի էլ մտածում այդ մասին»:
-
06.09.2013|
14:31
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ փոխանցմամբ, որսագողության հետևանքով խիստ նվազել է Սևանա լճի խեցգետինների միջին չափը: Հիմնականում որսվում են մանր չափի խեցգետիններ, ինչն էլ մեծ խեցգետինների ծավալների քչացման պատճառ է դառնում:
-
05.09.2013|
16:17
«Սևանա իշխանի պոպուլյացիան աստիճանաբար վերականգնվում է: Ներկա դրությամբ ցանցավանդակներով Սևանա իշխանի արհեստական մանրաձկների աճեցման գործընթաց է իրականացվում, ինչը անչափ ուրախալի է: Սակայն այսօր չենք կարող դա վերականգնված համարել, քանի որ վերականգնված պոպուլյացիա կարող ենք ասել միայն այն դեպքում, երբ կա բնական բազմացում, իսկ դա չկա, քանի որ շարունակվում է որսագողությունը»:
-
05.09.2013|
16:15
Սևանա լճի ձկների պաշարները չեն բազմանում, ընդհակառակը` տարեցտարի նվազում են թե՛ նրանց տեսակները, և թե՛ քանակը: Լճում գրեթե ձուկ չկա, եղածն էլ որսագողերն են իրացնում հենց տեղում: Այս մասին այսօր, «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն ԲԱՐԴՈՒԽ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:
-
03.09.2013|
22:18
«Այնպես չէ, որ այս տարածքում ենք ապրում, ամեն օր ձուկ ենք ուտում: Ձուկն արդեն ամենաթանկ ու դեֆիցիտ ուտեստն է համարվում»,-կեսկատակ-կեսլուրջ ասում էին տեղանքի բնակիչները:
-
03.09.2013|
13:15
Երեկ Աբովյան փողոցի «Սթար» սուպերմարկետի մոտակայքում արևի տակ հանգստանում էին կանաչ վզկապներով շներ։
-
02.09.2013|
16:30
Տավուշի մարզում` Աղավնավանք գյուղից ոչ շատ հեռու, Գետիկ գետի վրա նոր հէկ է կառուցվում։ Տեղաբնակների դիտարկմամբ` հնարավոր է գետի մի մասը չորանա և հէկը ձկների վերացման առիթ դառնա։ Աղավնավանքի գյուղապետ Վարդուհի Ներսիսյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ հէկ-ը կառուցում է «Էյ-Էն-Բի-Ջի սթայջ» ՍՊԸ-ն, որը ավարտին կհասցվի մինչ տարվա վերջ։
-
29.07.2013|
16:54
Հնդիկ Միլապ Դուրվի ձեռքը գետն անցնելիս օձը կծել է: Բարկացած Դուրվը շրջվել է ու այնպես է կծել օձին, որ նա երկու կես է եղել: Օձի հետագա ճակատագիրը պարզ է, Դուրվը այժմ հիվանդանոցում է, թեպետ սողունը թունավոր չի եղել:
-
16.07.2013|
12:03
Փոքր ՀԷԿ-ի հերթական զոհը Մեղրաձորի ջրվեժն է, որից մի բարակ առու է մնացել:
Բնապահպանների կողմից հնչեցվող ահազանգերին`կապված բնությանն առնչվող խնդիրների հետ, կարելի է ասել արձագանքում են բոլորը, բացի համապատասխան կառույցներից, ավելի կոնկրետ`բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի ներկայացուցիչներից: Թե ինչու են տեղի պատասխանատուները աչք փակում իրենց քթի տակ կատարվող անօրինական գործողությունների առաջ, միայն կարելի է ենթադրություններ անել: