Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Գրիշա Վիրաբյանը ՀՀ պետբյուջեից կստանա 31 հազար եվրո փոխհատուցում

Գրիշա Վիրաբյանը ՀՀ պետբյուջեից կստանա 31 հազար եվրո փոխհատուցում
04.10.2012 | 16:50

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 2-ին հրապարակեց «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը: ՀԺԿ նախկին համակիր Գ. Վիրաբյանի գործը Եվրադատարանի վարույթում էր գտնվում 2005 թվականից: Գ. Վիրաբյանը կստանա 31 հազար եվրո փոխհատուցում, որից 25 հազարը`բարոյական վնասի դիմաց:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ