Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Մեկնարկել է «Ձմեռային փառատոն Հայաստանը»

Մեկնարկել է «Ձմեռային փառատոն Հայաստանը»
22.12.2012 | 16:47

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հանդիսավոր շքերթով մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Ձմեռային փառատոն Հայաստանը»: Կաղանդ պապի գլխավորությամբ շքերթի մասնակիցները, որոնց թվում էին երաժշտական ու պարային խմբեր, Ամանորի խորհրդանիշ հանդիսացող տարբեր կենդանակերպեր, տասնյակ երիտասարդներ, փոքրիկներ ու մեծեր, Երևանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակով շարժվել են դեպի Հանրապետության հրապակարակ, այնուհետ Մաշտոցի պողոտայով հանգրվանել Ազատության հրապարակում:

Ձմեռն առավել գունագեղ դարձնելու նպատակով մինչև հունվարի 13-ը Ազատության հրապարակում կկազմակերպվեն տոնական բազմազան միջոցառումներ, խաղ-մրցույթներ, հեքիաթասացություն, նաև ցուցահանդեսներ կլինեն:

Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 28-ին, արդեն երկրորդ անգամ կանցկացվի ամենուրախ և աշխույժ միջոցառումներից մեկը՝ Ձմեռ պապերի մրցավազքը: Հաղթողներին կազմակերպիչները նվերներ են խոստանում:

Դիտվել է՝ 3604

Մեկնաբանություններ