Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Ամերիկացիները՝ չեմպիոններ

Ամերիկացիները՝ չեմպիոններ
05.01.2013 | 23:19

Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում ավարտվեց հոկեյի քսան տարեկանների աշխարհի առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին աշխարհի գործող չեմպիոններ Շվեդիայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրանիները: Առաջնության գլխավոր խաղում հաղթանակ տարան ամերիկացի հոկեյիստները: Գրանցվել է 2:1 հաշիվ: Ինչպես վաղօրոք տեղեկացրել էինք, երրորդ մրցանակակիրներ են դարձել տանտերերը՝ ռուս հոկեյիստները: Աշխարհի հաջորդ առաջնությունը կկայանա Շվեդիայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ