Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Կարեն Կարապետյանի «դրայվը» պակասել է

Կարեն Կարապետյանի «դրայվը» պակասել է
09.04.2013 | 14:04

«Ընդհանրապես տեղյակ չեմ»,- Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսպես արձագանքեց լրագրողների այն հարցին, թե արդյոք վարչապետ դառնալու ակնկալիք ունի՞: Կարապետյանը նաև հավելեց, թե նման առաջարկի դեպքում անգամ ինքը կհրաժարվի զբաղեցնել կառավարության ղեկավարի աթոռը, քանի որ մտադրություն չունի վերադառնալ Հայաստան և որևէ պաշտոն զբաղեցնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ