«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Բանակում 50 զոհը շա՞տ է, թե՞ քիչ

Բանակում 50 զոհը շա՞տ է, թե՞ քիչ
15.04.2013 | 19:13

ԱԺ-ում հրավիրված «Բանակ-հասարակություն. փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով լսումների ժամանակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ԱԺ շատ պատգամավորների, նախարարների որդիներ չեն ծառայել բանակում: Նա կարծիք հայտնեց, որ պետք է ստեղծվի հատուկ խումբ, որը կզբաղվի զոհված զինծառայողների ընտանիքների շահերը պաշտպանելով:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին էլ հետաքրքրում էր, թե արդյոք բանակին ատամի մածուկ մատակարարող ընկերության անունը պե՞տք է գաղտնի մնա:
Նրա կարծիքով` միայն տարբեր մարմինների ստեղծումը չէ, որ կարող է լուծել բանակի խնդիրները:
«Մեկի համար 50 զոհը կարող է քիչ համարվել, մյուսի տեսանկյունից` շատ»,- անդրադառնալով զոհված զինծառայողների խնդրին` ասաց Լևոն Բարսեղյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ