Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Սոցիալական խնդիրները կլուծվեն, եթե ոչ իշխանական ուժերը միավորվեն»

«Սոցիալական խնդիրները կլուծվեն, եթե ոչ իշխանական ուժերը միավորվեն»
18.04.2013 | 16:05

«40 օլիգարխ ԱԺ-ում և 40 տոկոս աղքատություն Հայաստանում. դա սարսափելի է: Սոցիալական խնդիրները կլուծվեն, եթե հետընտրական շրջանում ոչ իշխանական ուժերը միավորվեն»,-այսօր ասուլիսում կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, ում համոզմամբ, ոչ ոք ներսից ու դրսից չի կարող մեր երկրում իրավիճակ փոխել, քանի որ համակարգային, արմատական փոփոխություններ են պետք, պետք է միավորվել ոչ թե մեկի շուրջ, այլ մեկի հետ, այսինքն` կլոր սեղանի շուրջ: «Փրկչի կարգավիճակում որևէ մեկին տեսնելուց հետո հաջորդում է հիասթափությունը, երբ ինչ-որ բան չի ստացվում: Կլոր սեղանի շուրջ նստելուց հետո պետք է բոլորը պատասխանատվություն կրեն ստեղծված իրավիճակի և քայլերի համար»,-նշեց նա` հավելելով, որ ԲՀԿ-ն նույնպես պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի համար, քանի որ նա նախարարներ է ունեցել: «ԲՀԿ-ին պետք է դիտարկել խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչ: Նրան անվանում են իշխանական, բայց այլընտրանքային ուժ»,-ասաց Լ. Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա, տիկին Ալավերդյանի կարծիքով, նա մեծ դերակատարություն է ունեցել անկախ Հայաստանի կայացման գործում, և ամբիցիաների բարձր մակարդակն է պատճառը, որ թույլ չի տալիս նրան միավորման գնալ այլ ուժերի հետ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ