Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մամլո չտեսությո՞ւն

Մամլո չտեսությո՞ւն
01.05.2013 | 15:36

Գուցե, քանի որ մեր հեռուստաէկրանն ու ռադիոեթերը ժամանակին եղել են Կենտրոնի, այսինքն` Մոսկվայի գավառական աջակիցները դեռ հեռու-մոտ խորհրդային տարիներին, այսօր էլ ավանդույթը չի մոռացվել, բոցկլտում է անմար կրակի պես։ Եվ վիրավորվում ես ակամա, երբ մոսկովյան «ռեյծինգային» որևէ հաղորդաշարի հայաստանյան պատճենն ուշանում է։ Տխրահռչակ այս երևույթի դեմ պայքարելն անիմաստ է, ժամանակն է սա հիմնավորել և մեր հեռուստառադիոբոսերի համառությունը։ Այստեղ էական մի հանգամանք չանտեսենք. Կենտրոնը յուր «ռեյծինգային» հաղորդաշարերի ճնշող մասը պատճենում է արևմտյանից, մենք էլ իրենցից։ Այսպիսով հաճախ պատճենում ենք պատճենված օրինակը։ Տխուր է և անհեռանկար։ Մի փոքր էլ` ամոթալի, զի շատ է հիշեցնում առակը գողը գողից գողանալու մասին։

***
Սակայն օրագրի այս էջում անդրադառնանք խնդրին հակառակ կողմից։ Ասացեք խնդրեմ, ինչու չենք ընդօրինակում այն առաջադեմն ու գեղեցիկը, որ ունի մոսկովյան հեռուստաէկրանը։ Խոսքը, անկասկած, նախ և առաջ ռուսական «Կուլտուրա» ալիքի մասին է։ Այս դեպքում մամլո անդրադարձերին` մշակութային ուղեգծով։ Մարդիկ պարբերաբար լուսաբանում են ռուսական մամուլում առկա մշակութային անդրադարձերը` սկսած օրաթերթերից և վերջացրած հաստափոր ամսագրերով։ Ասել, թե մեր մշակութային կյանքն ավելի ցածր նիշի վրա է, հավանաբար, սխալ կլինի։ Այլ բան է, որ ՌԴ-ում մշակույթն իսկապես պետական հովանու ներքո է (վերցնենք, թեկուզ, «Կուլտուրա» խիստ կուլտուրական հեռուստաալիքի և «Լիտերատուրնայա գազետա» կարմրաշեկ «գազեթի» գոյապահպան նշանակությունը` Կալինինգրադից մինչև Կամչատկայի Պետրոպավլովսկ), մեր իրականությունում համապետական ամպհովանու կենարար զովից քիչումիչ այն կողմ են մշակույթն ու նրա տառապյալները։ Ահավասիկ «Արարատ» մշակութային հեռուստաալիքի անժամանակ վախճանն ու «Գրական թերթի» գոյապայքարը։ Ասել է թե` «մենք փոքր ածու» ենք, բայց նույնպես մշակութային հիմնարար անդրադարձումներ ունենք արդի հայ մամուլում։ «Գրական թերթ», «Նարցիս», «Լիտերատուրնայա Արմենիա», «Գարուն», «Նորք» «Կերպարվեստ» հանդեսներ, «Իրատես de facto», «Ազգ» և «168 ժամ» թերթերը... ՈՒրեմն ինչու հեռուստաէկրանից չլուսաբանել հանդեսներում ու թերթում առկա գեղեցիկն ու ճաշակովը։ ՈՒ մի՞թե մահու չափ ձանձրալի չեն քաղաքական մեկնաբանություններն ու լուսաբանումները անվերջ-անսկիզբ, երբ հանրապետության քաղաքական կյանքը բյուրեղանալու փոխարեն ճահճանում է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ