Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները

Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները
11.11.2013 | 17:28

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ուսանողության համաշխարհային և Երիտասարդության միջազգային տոների առթիվ կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների էստրադային ստեղծագործությունների երեկո: Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորներ Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Էդմոնդ Մակարյանի, Բելա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները։

Համերգը կուղեկցվի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան)։ Համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը։ Երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոյի կազմակերպմանն աջակցել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ