ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Եռուզեռ բուհերում՝ կրթաթոշակի մրցույթի շուրջ

Եռուզեռ բուհերում՝ կրթաթոշակի մրցույթի շուրջ
22.01.2014 | 11:55

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերում անցկացնում է 1-ին կուրսեցիների կրթաթոշակի մրցույթի իրազեկման ակցիաներ, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ տեղեկացված լինեն և դիմեն մրցույթին։

ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները բավականին ակտիվ են, անընդհատ դիմում են դեկանատ, հետաքրքրվում կրթաթոշակի մասին, պահանջում իրենց առաջադիմության թերթիկները: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քրիստինե Յախշյանը տեղեկացրեց. «Ուսանողները սպասում են, դիմում, հետաքրքրվում: Մեզ մոտ առավել ակտիվ են ուսանողները, քանի որ մեր ֆակուլտետը հիմնականում համալրված է սոցիալապես անապահով ուսանողներով, և անընդհատ երիտասարդները բախվում են ուսման վարձավճարների հայթայթման խնդրի հետ: Ուսանողներն օգտվում են ոչ միայն ՀԵՀ-ի կրթաթոշակից, այլև սոցիալական փաթեթներից, ուսանողական վարկերից»:

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը տեղեկացրեց, որ բուհի առաջին կուրսեցիները բավականին հետաքրքրված են կրթաթոշակի մրցույթով։ Ուսանողական խորհրդարան դիմում են ոչ միայն բնութագրեր ստանալու, այլև մրցույթի մանրամասներին, կարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար։ Կարեն Ակոպյանն ընդգծեց նաև, որ բնութագրեր տրվում են այն ուսանողներին, ովքեր իրոք ցուցաբերել են հասարակական ակտիվություն, ընդ որում, յուրաքանչյուր ուսանողի տրվում է առանձին բնութագիր՝ ըստ նրա կատարած աշխատանքի։

ՀԵՀ կրթաթոշակի մասնակցության պայմաններին բավականին լավատեղյակ էին ուսանողները: Նրանք այդ մասին տեղեկացել էին սոցցանցերից և heh.am կայքից: Ոմանք, թեև անվճար համակարգում սովորող, տեղեկացել էին կրթաթոշակի մանրամասներին և տեղեկությունը տարածել էին ընկերների շրջանում: Մյուսներին պետությունն արդեն աջակցել էր: Սակայն կային նաև ուսանողներ, որոնք առանձնապես հույս չունեին, թե որևէ աջակցություն կստանան, քանի որ ըստ նրանց` «ուսանողների շահերը չեն բարձրաձայնվում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ