«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են օտար լեզուների իրենց իմացությունը

Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են օտար լեզուների իրենց իմացությունը
28.11.2014 | 17:36

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ռուսաց լեզվի դասընթացների մասնակիցներին վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դասընթացներն անցկացրել էր Հայաստանում Ռուսհամագարծակցությունը:
72 ժամից բաղկացած ծրագիրն ուղղված էր ռուսերենով հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը:
Դասընթացներին մասնակցում էր ավելի քան 20 երիտասարդ հանրապետական:
Նշենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իր անդամների համար իրականացնում է նաև այլ լեզուների, մասնավորապես անգլերենի, գերմաներենի կատարելագործման անվճար դասընթացներ:
Կուսակցությունը կատարում է հսկայական ներդրում իր կադրային ռեսուրսի վրա՝ ձևավորելով օտար լեզուների իմացությամբ մրցունակ երիտասարդներ, ովքեր կկարողանան իրենց գիտելիքներն օգտագործել ի նպաստ պետության:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ