Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Իբրան վերադառնում է

Իբրան վերադառնում է
12.06.2015 | 01:03

Այս ամառ հնարավոր է, որ համաշխարհային ֆուտբոլի վառ անհատականություններից մեկը` «Պարի Սեն Ժերմենի» երեսներեքամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, վերադառնա «Միլան», տեղեկացնում է «Sky Sport Italia»-ն: Ըստ լրատվամիջոցի, «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ հանդիպում է ունեցել մարզիկի գործակալը, կայացել է նաև Իբրայի ու ֆուտբոլային ֆունկցիոների առանձնազրույցը: Մոտակա ժամանակներս իտալական ակումբը կսկսի բանակցել ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելայիի հետ: 2014-2015-ի մրցաշրջանում շվեդ հարձակվողը Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 24 խաղի, դարձել է 19 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ