«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

ԲԿՄԱ-ն ու «Զենիթը» պարտվեցին

ԲԿՄԱ-ն ու «Զենիթը» պարտվեցին
10.11.2015 | 12:10

Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրը պարտությամբ է ավարտվել առաջատարի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում առանձնապես հաջող մրցելույթներ ունեցող Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» համար: Առաջինը 1:2 հաշվով զիջել է Կրասնոդարի համանուն թիմին, երկրորդին «կարմիր քարտ» է ցույց տվել Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ 2:0: Այստեղ շարունակում է հաճելիորեն զարմացնել «Ռոստովը», որ հերթականում 2:0 հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետովին» ու 30 միավորով երկրորդ հորիզոնականում է՝ վեց միավորով հետ մնալով ԲԿՄԱ-ից: 30 միավոր ունի նաև «Լոկոմոտիվը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ