Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Եվրոպական ներդրումային բանկի նոր ծրագիրը` քննարկման փուլում

Եվրոպական ներդրումային բանկի նոր ծրագիրը` քննարկման փուլում
03.02.2016 | 14:10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը: Բանկի տեխնիկական անձնակազմը Հայաստանում է` ուսումնասիրելու և գնահատելու մեր երկրի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունը: Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակների խոսքով` բանկը մտադիր է սկսել նոր ծրագիր` միանալով Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի` դպրոցների սեյսմակայունության ամրապնդման ծրագրին, որն իրենից ենթադրում է հիմնանորոգում և նոր դպրոցների կառուցում:

Այս համատեքստում նրանք նեկայացրել են տեխնիկական աջակցության ծրագիրը: Արմեն Աշոտյանը ողջունել է կրթության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը` ներկայացնելով ՀՀ կառավարության գերակայությունները և զարգացման հիմնական միտումները: Նախարարը, կարևորելով դպրոցների սեյսմակայունության ամրապնդման խնդիրը, միաժամանակ մատնանշել է նաև կրթության բնագավառում համագործակցության այլ եզրեր, մասնավորապես, ընդգծելով ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև բուհական հանրակացարանների հզորությունների զարգացումը և ԵՊԲՀ-ի կլինիկայի խնդիրը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այլ ընթացիկ հարցերի:

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ