Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Հավակնորդների մրցաշարում

Հավակնորդների մրցաշարում
15.03.2016 | 12:20

Մոսկվայում ընթացքի մեջ է շախմատային թագի հավակնորդների մրցաշարը: Կայացած երեք տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, սև խաղաքարերով հաղթել Վեսելին Տոպալովին: Հետևություններ անելու համար, բնականաբար, դեռ վաղ է, սակայն, բոլոր դեպքերում, հաջողություն մաղթենք մեր գրոսմայստերին, ում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը համարում է իր գլխավոր հավակնորդներից մեկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ