ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Սպասենք բարի լուրերի

Սպասենք բարի լուրերի
21.04.2016 | 13:46

Մոնղոլիա մեկնած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին ՈՒլան Բատորում մասնակցում է օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարին: Մեկնարկն այսօր է: Ռիոյի ուղեգրերի համար կպայքարեն 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), 85 կգ քաշային կարգում նախապես հայտավորված, սակայն վնասվածքի պատճառով մրցաշարը բաց թողած Արթուր Շահինյանին փոխարինած Մաքսիմ Ոսկանյանը, Էդգար Խաչատրյանը (130 կգ): Մրցաշարը կավարտվի ապրիլի 24-ին: Սպասենք բարի լուրերի:


Հիշեցնենք, որ օրեր առաջ մեզ ուրախացրեցին մեր բռնցքամարտիկները՝ Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճելով չորս ուղեգիր: Նրանք են՝ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ