Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում

Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում
13.09.2016 | 16:49

Սեպտեմբերի 4-9-ը Մոսկվայում առաջին անգամ անցկացվել է Մեգապոլիսների օլիմպիադան` «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» և «Քիմիա» առարկաների գծով։ Միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտները, որոնց թվում էր նաև Երևանի թիմը։ Հայկական թիմը կազմված էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի 8 աշակերտներից` Բիլոր Կուրղինյանի և Դավիթ Մինասյանի ղեկավարությամբ:

Օլիմպիադան անցկացվել է երեք փուլերով՝ բլից-տուր, առարկայական օլիմպիադա և մշակութային ծրագիր: Բլից-տուրի արդյունքներով հայկական թիմը զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ առարկայական օլիմպիադայի ընթացքում գրավել 2-րդ տեղը` արժանանալով համապատասխան գավաթի և դիպլոմի: Անհատական արդյունքներով` հայ աշակերտները նվաճել են 4 արծաթե /ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Միքայել Մկրտչյանը և Սերգեյ Ներսիսյանը` մաթեմատիկայից, Դավիթ Գևորգյանը` ֆիզիկայից, Խաժակ Գալստյանը` ինֆորմատիկայից/ և 2 բրոնզե մեդալներ /Քվանտ վարժարանի աշակերտ Համլետ Միքայելյանը` ինֆորմատիկայից և Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Հայկ Հարությունյանը` քիմիայից/:


Մշակութային մասում Երևանի թիմը հաջողությամբ մասնակցել է նաև քաղաքային քվեստ-զբոսանքին՝ գրավելով պատվավոր 3-րդ տեղը և արժանանալով պատվոգրերի։ Միաժամանակ աշակերտները ծանոթացել են Ռուսաստանի պատմությանը, այցելել մի շարք տեսարժան վայրեր:


Մեգապոլիսների օլիմպիադայի մասնակիցներին մրցանակները հանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` վստահեցնելով, որ օլիմպիադան կլինի շարունակական:

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ