Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

«Յուվենտուսի» կարճատև դադարը

«Յուվենտուսի»  կարճատև դադարը
28.10.2016 | 12:03

Մինչ եվրոպական ֆուտբոլային գերտերություններից Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան զբաղված էին գավաթային հանդիպումներով, Իտալիայում անցկացվեց սկուդետեի հերթական տուրը: Նախորդում «Միլանից» կրած պարտությունից խորապես ազդված՝ «Յուվենտուսն» ամենայն դաժանությամբ վերաբերվեց «Սամպդորիայի» հետ՝ հաղթելով 4:1 հաշվով: Իր հերթին «ծեր սինյորայի» նկատմամբ հաղթանակն ակներևորեն շատ ուժ էր խլել միլանցիներից, ովքեր արտագնայում ոչնչով չկարողացան հակադարձել «Ջենովային»՝ պարտվելով 0:3 հաշվով:

«Միլանի» պարտությունից առավելագույնս օգտվեցին իտալական «գայլերը»: Ճիշտ է, խաղի սկզբնամասում նրանք գոլ բաց թողեցին «Սասուոլոյից», սակայն ընթացքում կարողացան վերադասավորվել ու հանդիպումը շահել 3:1 հաշվով:
Տասներորդ տուրից հետո «Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 24 միավորով: Նրան հաջորդում է 22 միավոր ունեցող «Ռոման»: Շնորհիվ «Էմպոլիի» նկատմամբ տարած հաղթանակի, 20 միավորով աղյուսակի երրորդ հորիզոնական բարձրացավ «Նապոլին»: Նշենք նաև, որ տևական անհաջողություններից հետո առաջին հաղթանակն է տոնել «Ինտերը»՝ 2:1 հաշվով պարտության մատնելով «Թուրինին»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ