Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Կայացել է վիճակահանությունը

Կայացել է վիճակահանությունը
03.02.2017 | 09:52

Կայացել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: «Բլեքբեռնին» մրցակից է հասել «Լինքոլնը», «Ֆուլհեմին»՝ «Տոտենհեմը», «Վուլվերհեմպտոնին»՝ «Չելսին», «Հադերսֆիլդին»՝ «Մանչեստր Սիթին», «Սատոնին»՝ «Արսենալը», «Միդլսբրոյին»՝ «Օքսֆորդը», «Միլուոլին»՝ «Դերբի»-«Լեստեր» զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ Անգլիայում գավաթի խաղերի հաղթողը որոշվում է մեկ հանդիպման արդյունքով, իսկ եթե արձանագրվում է ոչ-ոքի, տեղի է ունենում վերախաղարկում:


1/8-ի խաղերը կանցկացվեն փետրվարի 17-20-ն ընկած ժամանակահատվածում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ