Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Օձնեցի բարերարը

Օձնեցի բարերարը
17.02.2017 | 09:38

Լոռվա Օձուն գյուղի Աբովյանները պատկանում են նշանավոր գերդաստանի: Անուշավանը Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկերն էր ու գյուղագիր: Գևորգն ավարտել էր Թիֆլիսի Ներսիսյան դպրանոցը, Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Թիֆլիսի մանկավարժներից էր, բեմադրված պիեսի հեղինակ, գրել էր «Համառոտութիւն հայոց պատմութեան» դասագիրքը, որն ունեցել էր 4 հրատարակություն: Բաղդասարն ու Զաքարը նորոգել էին Օձունի Սբ Աստվածածին եկեղեցին ու տարածքը պարսպապատել:


Սակայն Աբովյանների թվում կար մեկը` Եսային, որին պետք է առանձնացնեմ: Նրան մանկուց ուղարկել էին Թիֆլիս` ազգականների մոտ, Գիքորի նման հազարումի փորձությունների դիմանալով` ընտրեց վաճառականի ուղին, հետզհետե ոտքի կանգնեց, հարստացավ և ընտանիք կազմեց:


Բայց ճակատագիրը Եսայուն չխնայեց` հիվանդությունից մահացավ նրա որդի, Թիֆլիսի ռեալական գիմնազիայի ավարտական դասարանի աշակերտ Ավետիքը: Ի հիշատակ որդու, Եսային 10 հազար ռուբլով ծննդավայրում կառուցեց յոթ մեծ, լուսավոր սենյակ-դասարաններով քարաշեն դպրոց, որը պաշտոնապես անվանվեց եկեղեցական-ծխական Աբովյան դպրոց: Նման դպրոցներ Հայաստանի գյուղերում հազվադեպ էին:
Եսայի Աբովյանը վախճանվեց 1914 թ., և, ըստ լուրերի, չպահպանվեց նաև դպրոցի շենքը: Բայց մնացին գերդաստանի շառավիղները:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ