Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

«Լիոն»-Ռոմա» դիմակայությունը՝ վաղաժամկետ եզրափակիչ

«Լիոն»-Ռոմա» դիմակայությունը՝  վաղաժամկետ եզրափակիչ
28.02.2017 | 12:29

Ի դեմս «Լիոն»-«Ռոմա» դիմակայության, օրերս կայացած Եվրոպայի լիգայի 1/8 վիճակահանությունը ֆուտբոլասերին խոստանում է մրցակցություն, որը լիովին կարող է վայել լինել ինչպես այս խաղարկության գլխավոր եզրափակչին, այնպես էլ Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան մրցափուլերից մեկին: Առաջինը պարզապես ոչնչացրեց հոլանդական «Ալկմարին», երկրորդը ոչ պակաս համոզիչ էր «Վիլյառեալի» հետ մրցակցությունում:


Հետաքրքիր է, որ վիճակահանության արդյունքով հաջորդ փուլում միայն Ռուսաստանն ու Բելգիան կարող են ներկայացված լինել երկու թիմով, քանի որ այս փուլում մրցասպարեզը հարկադրված կլինի թողնել կամ «Գենտը», կամ «Գենկը», որոնք մրցելու են իրար հետ (բելգիական երրորդ թիմի՝ «Անդերլեխտի» մրցակիցն է Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը):
Ի միջի այլոց, նմանատիպ ճակատագիր է վիճակվել և գերմանական Մյոնխենգլադբախի «Բորուսիա» ու «Շալկե» թիմերին:
Ոչ պակաս հետաքրքրական է ներկայանում «Օսմանլիսպորին» պայքարից հանած «Օլիմպիակոսի» հերթական մրցավեճը: Հունական թիմի մրցակիցը «Բեշիկթաշն» է, որը նույնպես թուրքական թիմ է: Նույնպիսի ճակատագիր է վիճակվել և Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» շարքից հանած «Սելտային». նրա մրցակիցը «Կրասնոդարն» է:
Մյուս զույգերը կազմել են «Ռոստովն» ու «Մանչեստր Յունայթեդը», «Կոպենհագենն» ու «Այաքսը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ