Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Պատանի ծանրորդներն արդարացրել են

Պատանի ծանրորդներն արդարացրել են
06.10.2017 | 08:44

Մինչ մեր ծանրամարտի հավաքականի գլխին ծանրացել են չարագուշակ ամպերը, որոնք ամեն գնով հաղթանակ կորզելու աշխատանքի, թե չաշխատանքի արդյունքն են (մեծահասակների ընտրանին որակազրկված է մեկ տարով ու բաց կթողնի առաջիկա աշխարհի առաջնությունը), մեր պատանեկան հավաքականները (15 և 17 տարեկաններ) հաջողությամբ են մասնակցել Կոսովոյում կայացած Եվրոպայի առաջնությանը` երկրին բերելով տարբեր կարգի ու հարգի մեդալներ:


15 տարեկանների մրցավեճում մենք ունեցել ենք 5 մարզիկ (երկու աղջիկ, երեք տղա), երեքով ավելի են եղել մինչև 17 տարեկանները, որոնց կազմում եղել է գեղեցիկ սեռի մեկ ներկայացուցիչ: Նրանցից չորսը` երևանցի Լիանա Գյուջյանը (69 կգ, մարզիչ` Աշոտ Դանիելյան), գյումրեցիներ Արա Պողոսյանը (50 կգ, մարզիչ` Պետրոս Եղիկյան) ու Գևորգ Ղահրամանյանը (69 կգ, մարզիչ` Գևորգ Դավթյան), քասախցի Արմեն Գրիգորյանը (69 կգ, մարզիչ` Սամվել Գրիգորյան) հռչակվել են աշխարհամասի չեմպիոն: Նկատենք, որ առաջին երեքը ելույթ են ունեցել մինչև 15 տարեկանների խմբում:
Արծաթե մեդալների են արժանացել երևանցի Մոնթե Մխիթարյանը (Մ17 տ, 50 կգ, մարզիչ` Աշոտ Ջեյրանյան) ու գյումրեցի Բաբկեն Բագրատյանը (Մ17 տ, 56 կգ, մարզիչ` Հովհաննես Շահնազարյան):


Առաջնության բրոնզե մեդալների տեր են դարձել գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը (Մ17 տ, 69 կգ, մարզիչ` Միհրան Գրիգորյան) և գեղակերտցի Կարեն Մարգարյանը (Մ17 տ, 77 կգ, մարզիչ` Հովհաննես Շահնազարյան):
Հավաքականներին առաջնությանը նախապատրաստել են գլխավոր մարզիչ Գևորգ Դավթյանը, նրա օգնականներ Արման Ղազարյանը (նա եղել է աղջիկների հավաքականի պատասխանատուն) ու Երվանդ Կիրակոսյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ