Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Օլիմպիադայի մեկնարկը տրված է

Օլիմպիադայի մեկնարկը տրված է
09.02.2018 | 05:28

Այսօրվանից Հարավային Կորեայում մեկնարկում են Ձմեռային հերթական օլիմպիական խաղերը: Ընթացքին կանդրադառնանք այնքանով, որքանով տվյալ մարզաձևը մեզանում ճանաչված է, ունի մասսայականություն, թեպետ, որպես այդպիսիք, ճանաչվածներն էլ նկատելիորեն սահմանափակ են: Բնականաբար, մեր ուշադրությա կենտրոնում կլինի կանանց մենասահքը, քանի որ այնտեղ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության կազմում հանդես է գալու մեր հայրենակցուհի, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան:


Իհարկե, այնպես չէ, որ մեր երկիրը ներկայացուցիչ չունի այս խաղերում: ՈՒնենք, սակայն առավելագույնը, որ նրանք կարող են անել, օլիմպիական խաղերի նշանաբաններից մեկին հավատարիմ մնալն է` կարևորը մասնակցությունն է: Հուսանք, որ մեր հանրապետության համար էլ երբևէ կգան լուսավոր օրեր, իսկ առայժմ պարտադրված ենք բավարարվել այսքանով ու ձմեռային մարզաձևերը մեզանում զարկ տալու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ունեցող Ծաղկաձորի անվան հիշատակումով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ