Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մոսկվայի «Արարատը»՝ «Արարատ Հայաստան»

Մոսկվայի «Արարատը»՝ «Արարատ Հայաստան»
22.05.2018 | 01:24

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ ու առաջին փոխնախագահ Պողոս Գալստյանը հաստատել է ակումբի՝ Հայաստան տեղափոխվելու լուրը: Նման քայլը պայմանավորված է նրանով, որ թիմը Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաղթելով հանդերձ, չի կարողացել առաջին իսկ քայլից համապատասխան լիցենզիա ստանալ: Իհարկե, նման արգելք դնելը օրենքի խախտում է, և հարցը բողոքարկման ենթակա է, սակայն ակումբի ղեկավարությունը դիտարկել ու հավանություն է տվել առաջնությունում հանդես գալու հասցեականությունը փոխելու որոշմանը: Այս քայլը, բնականաբար, բավականին խնդիրներ կստեղծի թիմի ֆուտբոլիստների համար, որովհետև շատերը չեն ցանկանա հեռանալ Ռուսաստանից, սակայն դրա պատախան քայլն էլ կա` թիմի կազմում կկատարվեն անխուսափ փոփոխություններ:
Մոսկվայի «Արարատը» Հայաստանում հանդես կգա «Արարատ Հայաստան» անվամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ