Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ոստիկանների՝ նախկինում ստացած կոչումները, հնարավոր է, վերանայվեն

Ոստիկանների՝ նախկինում ստացած կոչումները, հնարավոր է, վերանայվեն
06.07.2018 | 01:29

Օրերս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպել է ոստիկանական ստորաբաժանումներից մեկի աշխատակիցների հետ ու անկեղծ զրուցել: Հանդիպման մասնակիցներից մեկը «Իրատեսին» տեղեկացրեց, որ ոստիկանները տպավորված են եղել բարձրացված հարցերի շրջանակով:


«Օսիպյանը մեզ վստահեցրեց, որ համակարգում այլևս երբեք ոչ ոք «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով կոչումներ ու պաշտոններ չի ստանալու»,- ասաց մեր աղբյուրը, ավելացնելով, որ անգամ պարգևների հարցում է ոստիկանապետը խիստ ու հետևողական լինելու:


Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ոստիկանապետը, հնարավոր է, առաջիկայում հրահանգի վերանայել նախկինում ստացած կոչումները, որոնք ոստիկաններին շնորհվել են ոչ թե բարեխիղճ աշխատանքի, այլ «գեղեցիկ աչքերի» համար:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ