Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ

Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ
25.09.2018 | 02:26

ՀՖՖ արտահերթ ժողովի մասնակից 59 պատվիրակները ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն քվեարկել են Արթուր Վանեցյանի օգտին: Ընտրությանն ակնհայտորեն ամոթխածությամբ ներկա չէր ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ նա ֆեդերացիան նախագահել է 2002 թվականից: Այդ տարիների ընթացքում ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները, ֆուտբոլային տարբեր մասնագետներ պարբերաբար պահանջել են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: ՀՖՖ նախկին նախագահը ժամանակ առ ժամանակ խոստացել է հրաժարվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնից՝ ընտրելով թիրախային իրադարձություններ, բայց այդպես էլ չի լքել պաշտոնը, պատճառաբանելով, որ իրենից բացի դեռևս չի տեսնում մեկ այլ թեկնածուի, միայն վերջերս էր մի փոքր կոտրվել՝ ի դեմս ԱԱԾ-ի պետի հնարավոր թեկնածության: Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ 16-րդ համագումարում լրագրողներին ասել էր, որ եթե ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը դնի իր թեկնածությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ապա ինքը չի առաջադրվի: Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ