Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Անդալուզցիները` մեկ քառորդում

Անդալուզցիները` մեկ քառորդում
18.01.2019 | 02:42

Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ ութերորդ եզրափակչի երկրորդ խաղում «Ժիրոնան» կենաց-մահու կռիվ տվեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, կարողացավ հասնել ոչ-ոքի արդյունքի: Հյուրերը հանդիպման երրորդ՝ հաշիվը հավասարեցնող գոլը կարողացել են խփել 88-րդ րոպեին: Հիշեցնենք, որ կողմերի առաջին հանդիպումն էլ առավելություն չի տվել և ոչ մեկին: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ արձանագրվել է 1:1 հաշիվը: Ի հաշիվ մրցակցի հարկի տակ խփած ավելի շատ գոլերի, «Ժիրոնան» հետագա պայքարից դուրս թողեց Մադրիդի «Աթլետիկոյին»:


Մեկ ութերորդ եզրափակչի պատասխան խաղում «Լեգանեսը» Մադրիդում նվազագույն հաշվով պարտության է մատնել «Ռեալին», ինչը, սակայն, երկու հանդիպումների արդյունքով եղել է հօգուտ «արքայականի», քանի որ այն առաջին խաղում ավելի խոշոր հաշվով է պարտության մատնել մրցակցին՝ 3:0:
Պատասխան խաղում պարտություն է կրել նաև «Սևիլիան» ու կրկին նվազագույն հաշվով ու կրկին սեփական հարկի տակ: Մրցակիցն էր եղել «Աթլետիկը», սակայն ի հաշիվ առաջին խաղում տարած ավելի խոշոր հաշվով հաղթանակի՝ 3:0, մեկ քառորդ է դուրս եկել անդալուզական թիմը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ