Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գիտնականները սահնօձի նոր տեսակին Ուրարտու անուն են տվել

Գիտնականները սահնօձի նոր տեսակին Ուրարտու անուն են տվել
31.05.2019 | 12:07

Երբևէ կմտածեի՞ք, որ հին հայկական թագավորության անունով օձի տեսակ կարող է լինել: Բրատիսլավայում գտնվող Կոմենսկու անվան համալսարանի գիտնականները նման նախադեպ ստեղծել են՝ սահնօձերի ընտանիքին պատկանող սողունի նոր տեսակին Ուրարտու անունը տալով՝ Elaphe urartica:


«Ուրարտուի թագավորությունը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերին: Այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Իսկ սահնօձի այս տեսակը, վստահեցնում են համալսարանաի գիտնականներ Դանիել Յաբլոնսկին և Դևիդ Յանձիկը, հանդիպում է դաշտային պայմաններում, աշխարհագրական բարդ ռելիեֆ ունեցող տարածքներում: Հենց դա է պատճառը, որ նրանք որոշել են սահնօձի նոր տեսակին հայկական «անուն տալ»,- գրում է sciencedaily.com կայքը:

Աղբյուրը նշում է, որ սահնօձի նոր տեսակն ամբողջությամբ ուսումնասիրելու համար 17 տարի է պահանջվել: Հավելում է նաև, որ «Ուրարտու» սահնօձն բնակվում է Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի և Ռուսաստանի որոշ հատվածներում:

Դիտվել է՝ 4460

Մեկնաբանություններ