Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քնած տե­ղից էլ հա­նես, հաղ­թե­լու են

Քնած տե­ղից էլ հա­նես, հաղ­թե­լու են
20.09.2019 | 01:56
Բաք­վում ըն­թա­ցող գե­ղար­վես­տա­կան մարմ­նա­մար­զու­թյան աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նում հե­տաքր­քիր դեպք է ար­ձա­նագր­վել: Ճիշտ է, այն իր տե­սա­կի մեջ ե­զա­կի չէ, սա­կայն, բո­լոր դեպ­քե­րում, ու­շադ­րու­թյան ար­ժա­նի է: Դի­նա ու Ա­րի­նա Ա­վե­րի­նա­նե­րի հետ Ռու­սաս­տա­նի ընտ­րա­նին ներ­կա­յաց­նող Ա­լեք­սանդ­րա Սոլ­դա­տո­վան մր­ցում­նե­րից ա­ռաջ ու­շագ­նաց է ե­ղել, ու անհ­րա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­ցել նրան փո­խա­րի­նելու մեկ այլ մար­զու­հիով: Ընտ­րու­թյու­նը կանգ է ա­ռել քսան­չոր­սա­մյա Ե­կա­տե­րի­նա Սե­լեզ­նյո­վա­յի վրա, ո­րի հա­մար ըն­թա­ցիկ ա­ռաջ­նու­թյունն ա­ռա­ջինն է մար­զա­կան կա­րիե­րա­յում:
Օ­ղա­կով վար­ժու­թյան ժա­մա­նակ Դի­նա Ա­վե­րի­նան այն­քան էլ վս­տահ հան­դես չի ե­կել ու ա­ռա­ջա­ցել է ոս­կե մե­դա­լից զրկ­վե­լու ռեալ սպառ­նա­լիք: Մր­ցա­գորգ ե­լած Սե­լեզ­նյո­վան գե­րա­զան­ցել է ինքն ի­րեն ու երկ­րին բե­րել ոս­կե մե­դալ: Փաս­տը խո­սում է ռու­սա­կան գե­ղար­վես­տա­կան մարմ­նա­մար­զու­թյան դպ­րո­ցի բա­ցա­ռիկ հզո­րու­թյան մա­սին, դպ­րոց, ո­րի ան­գե­րա­զան­ցե­լի մետրն է աշ­խար­հահռ­չակ Ի­րի­նա Վի­նե­րը, ում ողջ աշ­խար­հը ճա­նա­չում է որ­պես չեմ­պիոն­ներ «թխող» մաս­նա­գե­տի: Հարկ է նկա­տել, որ նրա գլ­խա­վո­րած ընտ­րա­նին ար­դեն ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից ոչ մե­կին չի զի­ջում ա­ռաջ­նու­թյուն­նե­րի բա­ցար­ձակ չեմ­պիո­նի տիտ­ղո­սը: Ան­կաս­կած է, որ նույ­նը կա­տար­վե­լու է Բաք­վի այս ա­ռաջ­նու­թյու­նում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 2968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ