Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ԻՊ-ը գտավ նոր հրամանատար, ոչ վերջինը

ԻՊ-ը գտավ նոր հրամանատար, ոչ վերջինը
02.11.2019 | 11:48

Ահաբեկչական ԻՊ խմբավորումը հաստատել է Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը և հայտարարել նոր պարագլխի անունը՝ ԻՊ-ի նոր «խալիֆը» Աբու Իբրահիմ ալ Հաշեմի ալ Կուրաշին է: ԻՊ-ը բոլոր մուսուլմաններին կոչ է արել նրան երդում տալ: Ո՞վ է նա: ԻՊ-ի հայտարարության մեջ նոր պարագլխի մասին համարյա ոչինչ չի նշվում: Նա անվանվել է «աստվածաբան» ու «ջիհադի վետերան»: Աբու Իբրահիմ ալ Հաշեմի ալ Կուրաշին իրեն անվանում է Կուրաշիների տոհմից: Իսլամի հետազոտողները համարում են, որ «խալիֆը» պարտադիր պիտի սերի Մուհամեդ մարգարեի հետ կապ ունեցող տոհմից: Էքստրեմիստներն ունեն նաև նոր «ներկայացուցիչ»: Խմբավորման անունից հայտարարությունները հիմա անում է Աբու Համզա ալ Կուրաշին: Նախորդը՝ Աբու Հասան ալ Մուհաջիրը, սպանվել էր Բաղդադիի սպանությունից մի քանի ժամ անց: ԻՊ-ը խալիֆաթի ստեղծումը հայտարարեց 2014-ին՝ Սիրիայում ու Իրաքում ընդարձակ տարածքներ գրավելուց հետո: Նրա պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին անվանեցին խալիֆ Իբրահիմ: ԻՊ-ի նկատմամբ վերջնական ռազմական հաղթանակը համարում են 2019-ի մարտը: Չնայած ռազմադաշտում պարտությանը՝ կազմակերպությունը դեռ ունի կողմնակիցների ցանց: ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցում նշվում է, որ ԻՊ-ը դեռ ունի 14-18000 կողմնակիցներ Իրաքում ու Սիրիայում, նրանց թվում՝ 3000 արտասահմանցիներ:
BBC


Հ.Գ. ԻՊ-ին սնուցում ու պահպանում են թե տարածաշրջանի պետությունները, թե տարածաշրջանից դուրս: Խալիֆաթի ամբողջ ստեղծումն ու կործանումը հիբրիդային պատերազմի դասագրքային օրինակ է՝ ինչպես կռվել միմյանց դեմ՝ առանց միմյանց պատերազմ հայտարարելու: Եվ ԻՊ-ի վերացման խնդիրը այդ 14-18000 մարդասպանները չեն, այլ տարածաշրջանի կոնֆլիկտները: Իսկ դրանց վերջը չի երևում, այնպես որ հերթական խալիֆը հաստատ վերջինը չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ