Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ներիր մեզ Տեր, մենք պարտվում ենք Քեզ

Ներիր մեզ Տեր, մենք պարտվում ենք Քեզ
12.04.2020 | 16:40

Դռնփակ, առանց հավատացյալի, լուռ ու գլխիկոր են այսօր եկեղեցիները: Խաչյալի տրտունջը մարդկանց չի հասնում, Սուրբ Հարության ավետիսը հավատավոր ժողովուրդն էկրաններից է ստանում: Չարաբաստիկ համաճարկի պատճառով եկեղեցին այսօր միայնակ է: Պետությունը մարդկանց զգուշավորություն ցուցաբերելու հորդոր է տալիս, բայց հետևանքը հավատի սասանումը կարող է լինել: Ամբողջ հոգով ու էությամբ մեղա եմ գալիս Տեր, ներղամտությունդ հայցում, որ հանդգնել եմ ասել, թե քո տանը որդուդ խաչելիության սուրբ ու անմահ պատարագին չպետք է ներկա լինենք: Սխալ եմ կարծել, քո հարկի տակ ի սրտե աղոթող հավատացյալը որևէ հիվանդությունից էլ չի վախենա: Ներիր ինձ, բացիր դռներդ, որ ներս գան մոլորյալներդ: Ընդունիր նրանցից ամեն մեկին, լսիր ու անսա նրանց քո իսկ հարկի տակ: Երիցս խոնարհվում եմ քո հրաշագործ ու ամենազոր էության առաջ: Դու ես իմ լույսն ու փրկությունը ես ումի՞ց եմ վախենում: Ի՞նչ վարակ ու ի՞նչ թագաժահր, եթե կա հավատ քո անսահման սիրո ու ողարմածության հանդեպ: Իրական պատերազմի մեջ այժմ դու ես ու առաքելական իմ սուրբ եկեղեցին: Որդիներիդ ստիպում են, որ քեզ միայնակ թողնի ու ոտքդ չգա: Դիմացիր, իմ սուրբ եկեղեցի, ես աղոթում եմ քո ամրակայության ու դարեր ի վեր մեր ազգին հովվություն անելու համար:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ