Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 77837

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 77837
25.10.2020 | 17:24

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2314-ով՝ հասնելով 77837-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 23 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 207-ով և հասել 50908-ի, իրականացվել է 4790 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 377340-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 75 (տղամարդ), 62 (կին), 71 (տղամարդ), 51 (տղամարդ), 77 (կին), 83 (կին), 70 (տղամարդ), 92 (կին), 83 (տղամարդ), 62 (կին), 67 (կին), 44 (տղամարդ), 60 (կին), 82 (տղամարդ), 61 (կին), 64 (կին), 87 (կին), 73 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 1521-ի: Բուժվում է 25412 մարդ:

Դիտվել է՝ 2821

Մեկնաբանություններ