Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Դա­դի­վան­քի հար­ցը Վե­հա­փառն է լու­ծել

Դա­դի­վան­քի հար­ցը Վե­հա­փառն է լու­ծել
24.11.2020 | 01:34

Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լիրն ադր­բե­ջան­ցի­նե­րին չի անց­նի Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ի ջան­քե­րի շնոր­հիվ: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Գա­րե­գին Բ-ն ան­ձամբ է խնդ­րել Հա­մայն Ռու­սիո պատ­րիարք Կի­րի­լին ինչ-որ ձևով լու­ծել Դա­դի­վան­քի հարցն ու թույլ չտալ, որ այն Ադր­բե­ջա­նին անց­նի:

«Կա­թո­ղի­կո­սը պատ­րիար­քին ներ­կա­յաց­րել է, թե հոգևոր ու ազ­գա­յին ո­գե­ղե­նու­թյան ա­ռու­մով մեզ՝ հա­յե­րիս հա­մար ինչ նշա­նա­կու­թյուն ու­նի Դա­դի­վան­քը: Կի­րիլ պատ­րիար­քը լսել է խնդ­րան­քը, ըն­դա­ռա­ջել ու իր հեր­թին դի­մել ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին: Եվ, փաս­տո­րեն, Ռու­սաս­տա­նի ան­մի­ջա­կան միջ­նոր­դու­թյու­նից հե­տո թե՛ Դա­դի­վան­քը, թե՛ Շու­շին ան­ցել են ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո,- ա­սաց մեր զրու­ցա­կիցն ու հա­վե­լեց,- Այժմ քն­նարկ­վում է հար­ցը, թե ինչ­պես, ինչ ե­ղա­նա­կով հայ ուխ­տա­վոր­նե­րը կկա­րո­ղա­նան Դա­դի­վանք այ­ցե­լել: Հու­սով ենք՝ ել­քեր կգտն­վեն»:


Նա նաև փո­խան­ցեց, որ թեև գոր­ծող իշ­խա­նու­թյունն ա­մեն բան ա­նում է, որ այս տե­ղե­կու­թյու­նը որ­պես հայ­կա­կան դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի ար­դյունք ներ­կա­յաց­վի, բայց ի­րա­կա­նու­թյունն այլ է: Եվ քա­նի որ կա­թո­ղի­կոսն այս մա­սին որևէ տեղ չի խո­սում, այս մա­սին չի բարձ­րա­ձայն­վում, իշ­խա­նա­վոր­ներն օգտ­վում են ա­ռի­թից ու փոր­ձում ա­մեն բան ի­րենց վե­րագ­րել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 27023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Б─■/1349339141" rel="nofollow">«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 24.08.2025