«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Շատ արագ հավաքվել է պետք

Շատ արագ հավաքվել է պետք
12.02.2022 | 12:38

Մեծ, ահավոր մեծ ջանքեր են պահանջվում մեզնից, որպեսզի ողջ մնանք բարոյապես, ֆիզիկապես դիմանանք էս անչափելի ցավին ու անարգանքին: Մի կողմից՝ թուրքը, մի կողմից՝ ձախողված իշխանությունն ու համաճարակը, պատերազմը, սպանդը, հանձնումները... Մնացածն արդեն մանրուք է, այդ թվում՝ մի փոքր երջանիկ լինելու երբեմի մեր ձգտումն ու պահանջը:

Աթա ապոր վիճակը երևի ավելի հուսալի է եղել, քան՝ մեր. գոնե մի կիսակենդան Նազու աղջիկ կար, ում կարող էր արնաշաղախ բերանով ասել՝ հուր հավիտյան պարտական մնաս, Նազու աղջիկ, թե չգաս ու իմ գերեզմանին իմաց չտաս, որ Հայոց երկրում ցորեն էղավ քանց մասուր, գարին՝ քանց ընկուզ... Ո՞վ կգա մեզ իմաց տալու, ու՞մ ասենք՝ Նազու աղջիկ… Շուրջբոլորը կամ հիվանդ են, կամ դեպրեսիա է, կամ տրամադրության անկում, անտարբեր ու պարալիզացված: Շատ արագ հավաքվել է պետք, նայել մեր միակ ու վերջին հույս բանակին, երբ, վաղ առավոտից խմբեր կազմած, մեկնում էինք ազատագրված տարածքներ: Մենք իրավունք ու ժամանակ չունենք հիվանդանալու, դեպրեսիան էլ շռայլություն է մեր այս վիճակում: Լիքը մարդ ունենք երկնքում, որոնց հուր-հավիտյան պարտական ենք՝ իմաց տալու:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 6277

Մեկնաբանություններ