Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Մենք դադարել ենք մեզ զգալ ամբողջական պետություն և ամբողջական հասարակություն

Մենք դադարել ենք մեզ զգալ ամբողջական պետություն և ամբողջական հասարակություն
13.07.2023 | 23:09

Ինչու՞ ենք մենք բոլորս հասկանում, որ մեծ աղետի շեմին ենք, բայց անօգնական սպասում ենք, և ոչ ավելին։ Ինչո՞ւ ենք մենք հրեշավոր անտարբերությամբ նայում շրջափակման մեջ խեղդվող մեր 120 հազար հայրենակիցներին։ Ինչո՞ւ է մեզ մոտ և մեզ հետ ամեն ինչ հնարավոր։ Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ համոզեն, թե մենք հեռանկար չունենք։

Հիմնական բացատրությունը մեր պետական և ազգային կազմաքանդման իրական ծավալների մեջ է։ Մենք ճիշտ չենք ընկալում դրա մասշտաբները։

Հայաստանն այսօր նման է հին, շատ թանկ, արժեքավոր ծաղկամանի, որը բարբարոսաբար գցել են գետնին, ջարդուփշուր արել։ Հարևանները, առիթից օգտվելով, ուզում են վերցնել առավել լավ կտորները։ Ցաքուցրիվ եղած բազմաթիվ կտորները դադարում են իրենք իրենց ընկալել՝ որպես բավական թանկ մի ամբողջություն։

Նրանք, ում ժամանակավոր ի պահ էր տրվել ծաղկամանը, և ովքեր փշրեցին այն, անընդհատ քարոզում են, թե դա անարժեք իր էր, ստից մի բան՝ իրենց մեղքի բաժինը «զեղչելու» համար։

Իսկ մենք չենք կարողանում գտնել «ռեստավրատորներին» (վերականգնողներին), և ռեստավրացիայի եղանակները։

Ահա այս փլուզված, ջարդուփշուր եղած իրավիճակն է ամեն ինչի հիմքում։ Մենք դադարել ենք մեզ զգալ ամբողջական պետություն և ամբողջական հասարակություն։ Եվ մեր այդ վիճակը հմտորեն օգտագործվում է մեր արտաքին ու ներքին հակառակորդների կողմից։

Մեր խնդիրն է՝ վերականգնվել որպես ամբողջական պետություն և ամբողջական հասարակություն։ Սրան հասնելու համար երկու պարտադիր խնդիր պետք է լուծենք.

1. Ձևակերպել գրագետ, միավորող գաղափարներ, որոնք կդառնան «սոցիալական սոսինձ»։ Սրա շուրջ երեկ ունեցել եմ հրապարակում:

2. Ինստիտուցիոնալ վերակենդանացում, ինստիտուցիոնալ պայքար։ Այս մասին վաղը՝ մանրամասն։

Սիրողական պայքարը և անձնակենտրոն-անձնաշահ հաշվարկներով պայքարը մեզ աղետից չի փրկելու։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Դիտվել է՝ 3430

Մեկնաբանություններ