ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Մենք չենք կարող խոսել վթարային շենքերի մասին, երբ մեր պետությունն է վթարային վիճակում

Մենք չենք կարող խոսել վթարային շենքերի մասին, երբ  մեր պետությունն է վթարային վիճակում
24.08.2023 | 11:01

Մենք այս ընտրությունները չենք իջեցնի համատիրության մակարդակի, դրա իրավունքը չունենք:

Մենք հիմա այն վիճակում չենք, որ մտածենք մետրոյի նոր կայարան կառուցելու կամ համատիրության աշխատանքները լավարկելու մասին։

Մենք կարող ենք քաղաքի բարեկարգման վերաբերյալ ուրբանիստական կենացներ ասել, կարող ենք խոստանալ նոր կանաչ գոտիներ, բարեկարգ պուրակներ, հեծանվային ուղիներ, կոյուղատար համակարգեր,քաղաքից էլ ենք հասկանում, հանրային տրանսպորտից էլ, աղբից էլ՝ կլինի դա շինարարական, կենցաղային, թե քաղաքական։

Բայց ի՞նչ իմաստ ունի խոսել «հուսահատության գազելների» կամ «մահվան վերելակների» մասին, երբ հուսահատությունը ու մահը դարձել են մեր պետական դոկտրինը, իշխանական հավատո հանգանակը։

Մենք չենք կարող խոսել նույնիսկ վթարային շենքերի մասին, քանի որ մեր պետությունն է վթարային վիճակում, այնպիսի տեխնոլոգիական վթարի հետևանք է, որի հիմքերը նորից պետք է գցվեն, որպեսզի վերնաշենք հնարավոր լինի կառուցել։

Մեր պետական մեքենան վթարված է, ի՞նչ է, մենք պետք է մտածենք մեքենայի հովացման համակարգը փոխելու մասի՞ն, թե՞ սրահը բարեկարգելու մասին։

Այս պայմաններում Երևանը դառնում է մեր պայքարի հեռահար բարիկադը, այն թաքնված խրամատը, որի նկատմամբ թշնամին չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները։

Երևանը դառնում է պայքարի և կամքի ձևավորման, անզորության հաղթահարման, մեր լինելիության հարատևման նոր մեկնակետը:

Վահե Թորոսյան

«Ժողովրդավարակ համախմբում» կուսակցության խորհրդի անդամ

Դիտվել է՝ 13606

Մեկնաբանություններ