Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ես ընտրում եմ իմ սիրելի Երևանը` թուրքից ու աղբից ազատագրված

Ես ընտրում եմ իմ սիրելի Երևանը`  թուրքից ու աղբից ազատագրված
13.09.2023 | 21:40

Իրականում, առաջիկա ընտրություններում մենք ընտրելու ենք ոչ թե նոր ավտոբուսներ, այգիներ, մետրոյի կայարաններ ունենալ կամ չունենալը, այլ շատ կարևոր մի բան` որտե՞ղ ենք ուզում ապրել` էրիվանու՞մ, թե՞ մեր սիրելի Երևանում։

Ես ընտրում եմ իմ սիրելի Երևանը` թուրքից ու աղբից ազատագրված, որտեղ մենք` հայերս ենք շենացնելու մեր սրտի քաղաքը:

Որտեղ լինելու են և՛ նոր ավտոբուսներ, և՛ նոր մանկապարտեզներ ու այգիներ, և՛ բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք։

Ես ընտրում եմ միակ ընդդիմադիր ուժը, իսկ դու՞…

Նունե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ