ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Դու հավատա՛...

Դու հավատա՛...
10.11.2023 | 17:06

Դու հավատա՛,

Աստված կգա,

Շիրմաքարը կշոյի,

Աստղին մարմին ու ձև կտա

Պատկերի պես նկարի։

Դու հավատա՛,

Աստված կգա,

Քեզ մեղմորեն կգրկի,

Ցաված, դավված ու վիրավոր

Սրտիդ վերքը կամոքի։

Դու հավատա՛,

Աստված կգա,

Արդարություն կբերի

ՈՒ վերջապես որոմն հասկից,

Սուտը ճշտից կզատի։

Դու հավատա՛,

Աստված կգա,

Կգա՛, հոգիդ կմտնի,

Տառապանքից այրվող հոգիդ

Տառապանքից կազատի։

Դու հավատա՛,

Աստված կգա,

Կգա, հոգիդ կսփոփի,

Կգա, եթե հոգիդ կապույտ

Սիրո լույսով ճառագի։

Մի օր, հաստա՛տ,

Աստված կգա.

Կգա՛,

Դու մի երկմտիր,

Կգա՛,

Միայն

Լույսը լույսին

Լույսով պիտի

Ճանաչի...

ԼԱՈՒՐԱ Ա.

09.11.2023

Դիտվել է՝ 5156

Մեկնաբանություններ

հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am