Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ոստիկանապետություն սարքողն ամենաբարձրն է գոռում՝ Հանրապետություն

 Ոստիկանապետություն սարքողն ամենաբարձրն է գոռում՝ Հանրապետություն
15.05.2024 | 16:00

Այն ոստիկանապետության պատկերը, որը դուք այժմ տեսնում եք Երևանի փոքր կենտրոնում, խոսում է նրա մասին, որ օրակարգը երկրում այլևս չի թելադրում այս իշխանությունը, այլ պաշտպանվում է օրակարգից: Սա նահանջ է, լուրջ ինքնամփոփում: Էսօր նաև ուշադիր փնտրելու եմ բոլոր «գործողություն պահանջողներին», «խնդիրը Երևանում է նստած» գրողներին, «մի տղամարդ չկա, որ...» գրող կանանց կից տղամարդկանց, բոլոր կլավիատուրաի խորագետներին, զանգին ու կոչնակին սպասողներին, պատրվակամոլներին:

Ֆրոնտ կա՝ ձեզ տեսնեմ:

Այս փուլում իշխանության փլուզումը սկսվելու է ոչ միայն իշխանության վրա ճնշման արդյունքում՝ փողոցից, այլ երբ իշխանության ներսում խորանա նրա ապալեգիտիմացումը: Դա հանգեցնելու է իշխանապահպան ռեսուրսների քայքայման՝ թե՛ մարդկային,թե՛ կադրային, թե՛ ուժային մակարդակներում, և սկսվելու է պետական կառավարելիության խորը ճգնաժամ: Սա արագ խորացնելու ձևերից մեկը նաև հանրային ընդվզման, այդ թվում՝ խաղաղ, քաղաքացիական իրավունքների և ազատությունների ուժով տրված լեգիտիմ ճնշման մեջ է, պահանջատիրությամբ շարունակական ու համառ ճնշման, պերմանենտ ու աննահանջ անհամաձայնությամբ ճնշման: Սա՛ է օրակարգը:

P.S. Ոստիկանապետություն սարքողն ամենաբարձրն է գոռում՝ Հանրապետություն: Թե բա՝ լեգիտիմ եմ. հա, փոքր ոստիականապետությանդ մեջ աներկբա լեգիտիմ ես:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3353

Մեկնաբանություններ