Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայաստանը չի կարող պարտվել հակահայաստանին

Հայաստանը չի կարող պարտվել հակահայաստանին
25.05.2024 | 14:08

Հիմա իսկական պատերազմ է Հայաստանի և հակահայաստանի միջև։

Հայաստանն իր ամբողջության մեջ է, իր պատմության ողջ ընթացքով, իսկ հակահայաստանը փորձում է վերացնել արմատները, երազանքը, իղձերը, ապագայի տեսիլքը, այրել ներկան, ապագան ու անցյալը կապող կամուրջները։

Հայաստանը չի կարող պարտվել հակահայաստանին, իմաստունը` անգետին, արմատը` տերևին, բարին` չարին:

Նիկոլը, որ հակահայաստանի մարմնավորումն է, պետք է գնա:

Մայիսի 26-ին, ժամը 16-ին իրական հնարավորություն կա ազատվելու հակահայաստանի ընթացքից։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4715

Մեկնաբանություններ