Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեր պայքարը նաև անմակարդակության դեմ է

Մեր պայքարը նաև անմակարդակության դեմ է
27.05.2024 | 11:36

Նիկոլների միակ հույսը մնացել են ռուսները։ Մագադանից մեկը Սրբազանին աջակցության պոստ անի՝ ֆսյո, այ հիմա համոզվեցի՞ք ում համարա էս պայքարը…

Որ թուրք-ադրբեջանական մամուլն ու սոցցանցերը Սրբազան շարժման դեմ են ու նիկոլ են գովաբանում, էդ հեչ։ Որ ադրբեջանից հայտարարում են ի աջակցություն նիկոլի Հայաստան զորք մտցնելու մասին, էդ էլ հեչ։

Սրանցից պրիմիտիվ կենդանի մեկ էլ իրենք են։ Բայց վատը նրանում է, որ կիսաբաց լուսամուտների մասսայի վրա սենց բաները ազդում են։ Վերջերս Հայաստանի բնակավայրերից մեկում թաղում էի գնացել։ Մեկ էլ մեկը մոտեցավ ինձ ու շշուկով ասում է.

- Զգուշ կլնես, ստեղ լիքը ԿԳԲ-ի ագենտներ կան:

- Ընկեր, ԿԳԲ-ն, ուկրաինական գործերը թողած, ձեր գեղի վրա ռեսուրսա հատկացրել ու թաղումներին ա հետևու՞մ:

- Դու չես պատկերացնում ԿԳԲ-ն ինչ կառույցա…

- Դու հատուկ ծառայոությունների հետ կապ ունե՞ս կամ իրենց մասին կարդացել ե՞ս:

- Չէ, խոպանից նոր եմ էկե…

Մեր պայքարը նաև անմակարդակության դեմ է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3104

Մեկնաբանություններ