Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ոչ մի բան

Ոչ մի բան
12.07.2024 | 14:15

Երեկ Եռաբլուրում շատ տարօրինակ բացահայտման ներկա եղա:

Մի մանկահասակ տղեկ քաշում էր սառած հայացքով մոր փեշը.

- Հիշու՞մ ես, մամ, որ էն երգի մասին հարցնում էի ու դու չէիր կարողանում պատասխանել:

- Ո՞ր երգի, տղես:

- Էն, որ երգում են՝ «Քեռին եկավ մեր բակը, դուլուլու, դուլուլու, մեր բակը»...

- Երգը հիշում եմ, բայց հարցը չեմ հիշում:

- Ի՞նչ է նշանակում «դուլուլու»:

- Չգիտեմ, տղես, երևի ոչ մի բան էլ չի նշանակում:

- Իսկ ես նոր իմացա:

- Ի՞նչ իմացար:

- Երբ ասում են «դուլուլու»՝ հաստատ նկատի ունեն Լուլուին:

- Գուցե հենց նրան էլ նկատի ունեն, տղես:

- Իսկ ինչու՞ նրան նկատի ունեն:

- Որովհետև Լուլուն էլ ոչ մի բան չի նշանակում:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5539

Մեկնաբանություններ