Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Կարդացի ու աչքերիս թացը մաքրելով` ժպտացի

Կարդացի ու աչքերիս թացը մաքրելով` ժպտացի
20.07.2024 | 09:47

Երեկ սիրուն հոգով մի լավ մարդուց նամակ եմ ստացել:

Նա ինձ մեկ տասնյակ տարի է ճանաչում, հրաշալի գիտի իմ ներաշխարհը, հոգին, մտքերս ու հույզերս:
Ինձ միշտ անվանում է «ալպիական մանուշակ...»: Նամակի վերջում գրել էր.
«Գիտե՞ս, վերջին լուսանկարներդ նոր ու թարմ հոգուդ ծնունդն են ավետել, ուրիշ, բոլորովին ուրիշ Մերի է ծնվել՝ շատ ավելի գեղանի, երիտասարդ, վառվռուն աչքերով, չարաճճի ժպիտով, որին մեղք է չսիրահարվելը... ՈՒրիշ ես դու, ԴՈՒ ՈՒՐԻՇ ԵՍ, անզուգականս, նորածնունդ Մերիս, չարից վերջնականապես ազատագրված Մերիս...»:
Ների՛ր ինձ նամակագիր, որ այս տողերը մեջբերեցի:
Իմ բանասեր ընկերներից միայն մեկը կճանաչի նրան: Գիտեմ, որ փոխվել եմ, կողքից էլ շատ են ասում:
Հոգիս չի փոխվել սակայն, էլի նույնն է, նույն հաստատուն արժեքներով, լավատեսը, ապրեցնողը, ուղղակի աշխարհն ու մարդուն մի բեռ ավելիով եմ արդեն ճանաչում:
Մի բան գիտեմ` հիմա լիաթոք եմ շնչում, և իմ տեսակով չէի կարող լինել կամ դառնալ դեգերող ու մոլորված հոգի: Ես արմատով եմ ապրում: Իմ ուժը ակունքի խորքից է:
Կարդացի ու աչքերիս թացը մաքրելով` ժպտացի:
Դեռ կան ազնիվ ու մաքուր հոգիներ, լավ ու վեհ մարդիկ՝ բառի բուն իմաստով:
Իմ նման մեկը չի կարող ապրել՝ ինչպես շուշանը փշերի մեջ, ինչպես ծաղկած խնձորենին՝ վայրի անտառի ծառերի...
Նաև գիտեմ, որ ճիշտ մարդը պարտավոր է ապրել այնպես, այնքան կատարյալ ու ոգեղեն լինել, որ կյանքի ճանապարհն ապրելիս ու անցնելիս՝ չտրորի և ո՛չ մի ծաղկաթերթ ու մարդկային կյանք, որ ապրի խղճի հետ զրույցով:
Դա հոգի ունեցող հասկացողի համար, իսկ դատարկության մեջ ի՜նչ էլ լցնես՝ երբեք չի՛ հագենա:
Հա՜, մանուշակներ շա՜տ եմ սիրում...

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 8474

Մեկնաբանություններ