Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Արտացոլում

Արտացոլում
10.10.2024 | 13:58

Այսօր որոշեցի դուրս գալ մենության բանտից ու գնալ ՓՈՂՈՑ:

Ուզում էի տեսնել մեր նանիր ու զազիր օրերի ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ փողոցի դեմքին:

ՓՈՂՈՑՆ ԱՆԴԵՄ ԷՐ, ԱՆՀԱՂՈՐԴ:

Կարծես ինքը չէր թելադրել օրակարգը, կարծես օրախնդիրն իրեն չէր հետաքրքրում:

Դաժան եղելությունը, որ պետք է որևէ կերպ արտացոլվեր նրա հոգեբանության մեջ, իսպառ բացակայում էր:

ՓՈՂՈՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ ԷՐ և հիմա ընտրել էր իրավիճակային քայլերով իր խնդիրը լուծելու ճանապարհը:

ՓՈՂՈՑԸ վերածվել էր ՓՈՂԱՆՈՑԻ, որտեղ վաճառվում էր ամեն ինչ՝ մարմինը, հոգին, պատիվը, ձայնը:

ՓՈՂՈՑԻ ԿՐՈՆԸ ՓՈՂՆ Է և ձայնը տալիս է նրան, ով ավելի շատ կվճարի, ով ավելի շատ կխոստանա:

ՓՈՂՈՑԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ և ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՐԵՍՓՈԽԱՆ ՓՐԿԻՉՆԵՐԻՆ: Թող գրողի ծոցը կորչեն բոլորը, ովքեր աթոռի կռիվ են տալիս:

ՈՒ հիմա՝

- Բա հիմա Աղքատ Ղազարոս, Ձախորդ Փանոս, Օխլոս Պողոս իշխանափոխություն չեք անու՞մ:

- Չէ՛, իշխաններին փոխում են պալատներում, դա փողոցի խելքի բանը չէ: Մինչև կոկորդներս կուշտ ենք:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ.Գ.

Պալատն ու փողոցը կարծես չեն հասկանում, որ հայրենիք են կորցնում:

Դիտվել է՝ 4587

Մեկնաբանություններ