Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մարդը նրանց կտրեց բնությունից ու տեր չեղավ

Մարդը նրանց կտրեց բնությունից ու տեր չեղավ
07.05.2025 | 12:46

Նայում եմ շների ձագերին, որ ծնվում են ու ծնվում քաղաքների ու գյուղերի մութ անկյուններում, ու ոչ մեկին պետք չեն։ Համով մռութիկներով, թախծոտ աչիկներով, բրդոտ, գունդուկծիկ։ Եթե սրտացավ մարդիկ մի երկուսին տեղավորեն, բախտները կբերի։ Մյուսները դժվար թե երկար ապրեն։

Նրանք պիտի բնության մեջ ծնվեին, ու ամեն մեկն իր տեղը կունենար, իսկ բնությունը կկարգավորեր նրանց ծնունդները, հոգ կտաներ նրանց մասին, մենակ չէր թողնի, ինչպես մյուս կենդանիներին։ Բայց մարդը նրանց բերեց իր տուն, կտրեց բնությունից, խախտեց նրանց կյանքի բնական ընթացքը ու տեր չեղավ։

Ես մարդ եմ ու մարդատյաց չեմ, բայց պետք ա նայել իրականության աչքերի մեջ՝ մարդը էվոլյուցիոն հանցագործ ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7384

Մեկնաբանություններ