Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Լավ, ինչքա՞ն կարելի է «կուտ տալ»

Լավ, ինչքա՞ն կարելի է «կուտ տալ»
12.06.2025 | 12:28

Հունիսի 12-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն. մոտավորապես 500 մլն դոլարից սկսած ներդրումային ծրագիր է լինելու: Ինքն առաջարկել է, որ այս ներդրումային ծրագիրն իրականացվի ակադեմիական քաղաքի տարածքում, որտեղ բավականին մեծ հնարավորություններ կան։ Իբր ակադեմիական քաղաքն արդեն սարքված է, այնտեղ էլ բավականին մեծ տարածքներ և հնարավորություններ կան։ Հերթական փուչ «կտերը»՝ դյուրահավատների, միամիտների համար։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունակ չեն ոչինչ կառուցելու, նրանք միայն քանդում են։ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից Դիլիջան-Ւջևան հատվածի շատ տեղերում միջպետական ավտոճանապարհի եզրերը քանդվել են, ավելի քան մեկ տարի է անցել, սակայն դրանք չեն վերականգնվել։ Հե՜յ, ակադեմիական քաղաք, հե՜յ, արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն, հե՜յ, «ճշմարտախոս» Նիկոլ Փաշինյան։ Դոմբ-դոմբ-հու, ծափ տվեք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ