Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Որտեղի՞ց այսքան թրքասերներ մեր ազգի մեջ

Որտեղի՞ց այսքան թրքասերներ մեր ազգի մեջ
01.08.2025 | 11:06

Այսօր մի նյութ տեսա, որտեղ ծաղրում և անպատվում էին մի տղայի, որը Գերմանիայից եկել է Հայաստան և ինչպես ինքն է ասում՝ «ապշել է տեսնելով Երևանի հրապարակում թուրքի, որը հանգիստ թուրքերեն խոսում է հեռախոսով»։

Խեղճ տղային ինչեր ասես չէին գրում:

Գժվելու բան է հայեր, հայը հային անպատվում է՝ թուրքին պաշպանելով։

Դատարկամիտ թրքապաշտները գրում էին՝ դուք գնաք Թուրքիա, իսկ թուրքը չկարողանա Հայաստան գա հա՞։

Այ տխմարներ, նրանք են մեզ սրի քաշել, հոշոտել, զրկել հայրենիքից և դեռ մեզ էլ ատում են և մեր մահը տենչում, իսկ դուք սիրեք և գրկաբաց ընդունեք։

Ախր ափսոս էինք, էս ինչո՞ւ այսքան արժեզրկվեցինք:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1627

Մեկնաբանություններ