Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
01.07.2011 | 00:00

...թե այնքան էլ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը հումոր չունի: Ասում են` նույնիսկ սպանիչ իրոնիա ունի: ԵԽԽՎ-ում Չաուշօղլուի հետ հանդիպման ժամանակ նա իր պես անթափանց, հանդարտ ու համբերատար լսել է Չաուշօղլուին, հետո ձանձրացած գլուխը բարձրացրել, հարցրել է` էն ի՞նչ հանձնաժողով ես ստեղծել (նկատի է ունեցել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը)։ Մինչ այս ոգևորված խոսող Չաուշօղլուն ահավոր անակնկալի է եկել հարցի «ֆորմատից» և չի կողմնորոշվել` ինչ պատասխանի:
Ինչ վերաբերում է հումորին, ապա ՀՀԿ-ում երեկ, Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առիթով («Իրատես de facto»-ն շնորհավորում է երկրի նախագահին և մաղթում համբերություն), հիշեցին ապրիլի մեկին Ռազմիկ Զոհրաբյանի և Ռուբիկ Թադևոսյանի ծննդյան օրը տեղի ունեցած «ինցիդենտը». շնորհավորելով իր գործկոմականներին, Սերժ Սարգսյանը «դիսիդենտ», տասը տարի խորհրդային բանտերում նստած Ռազմիկ Զոհրաբյանին ասել է` դե, դու մեր հավերժ քաղբանտարկյալն ես, ապա, շուռ գալով Ռուբիկ Թադևոսյանի կողմը, ասել է` իսկ դո՜ւ, Ռուբիկ, դեռ կհասցնես նստել:

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ