Խորհրդարանական ընդդիմությանը հաջողվեց արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը: ՀԱԿ-ի այս առաջարկին միացել են «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:
ՀԱԿ-ԲՀԿ առաջին հանդիպումը ՀԺԿ գրասենյակում էր: Սա այն կուսակցության տարածքն է, որի անդամները Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բռնությունների ենթարկվեցին:
...թե ԲՀԿ-ում տարանջատումներն ահավոր լայն թափ են ստացել. եթե առաջ այստեղ կային Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի թևեր, հիմա առաջացել են նաև Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի թևեր, որոնք ահավոր անհանդուրժող են դարձել միմյանց նկատմամբ:
Քաղաքական կոնսուլտացիաները դարձել են ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցը: Բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից, մեծ էնտուզիազմով նետվել են այդ գետը, և ում ոնց հարմար է, լողում է: Ռեկորդակիր է, իհարկե, ԲՀԿ-ն` իր հայտարարություններով:
Հանրային ծառայությունների, էներգետիկայի, ձայնային և թվային ոլորտները կընկնեն «Գիլիոտին» ծրագրի թափի տակ։ Ծրագրի ղեկավար Արմեն Եղիազարյանը կառավարության նիստում ներկայացրեց, իսկ գործադիրը հաստատեց նշված ոլորտներում ենթաօրենսդրական ակտերի, օրենքների կրճատման մասին որոշումը` «գլխատումը»։
Եվրոպայի գավաթի հերթական փուլում (Մալագա) հաջող մասնակցություն է ունեցել Ռուսաստանի Դաշնության ձյուդոյի ընտրանին` արժանանալով երկուական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների: Ոսկե մեդալներից մեկի հեղինակը մեր հայրենակից Երվանդ Մղդեսյանն է, ով հանդես է եկել 60 կգ քաշային կարգում:
Ավարտվեցին ֆուտզալի աշխարհի առաջնության մեկ քառորդ եզրափակիչի խաղերը: Մինչ այս փուլը գերազանց հանդես եկած Ռուսաստանի հավաքականը մրցեց աշխարհի կրկնակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ ու զիջեց 3:2 հաշվով: Հետաքրքրական է, որ ռուսներն այդպես էլ չեն կարողանում կոտրել վրեժի կարմիր աստվածուհու հետ ունեցած խաղերի բացասական հաշվեկշիռը` տասնութ խաղից տասնվեց պարտություն:
Մի քանի օր առաջ լույս աշխարհ եկած Տյագո Մեսին` Լիոնել Մեսիի անդրանիկ զավակը, ստացել է իր կյանքի ամենահիշարժան նվերը: Դա սովորականի կողքին իրականում այնքան էլ ոչ սովորական մարզազգեստ է:
Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ-ի հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն, այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական սահմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր...