Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
16.09.2011 | 00:00

...թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առժամանակ առաջ մի նեղ շրջանակում «հայհոյանք» (կուլտուրական ասած` երդում, որն է` «քֆուր») է կերել, թե աշնանն ամեն գնով դառնալու է վարչապետ ու ամեն ինչ անելու է, որ հասնի էդ նպատակին:
Սակայն Կարեն Կարապետյանի հետ կատարվածից հետո նա հասկացել է, թե ինչ է նշանակում աստվածաշնչյան մեծ հորդորը` երբեք մի՛ երդվիր: Մանավանդ որ պնդում կա` Տիգրան Սարգսյանն է դառնալու ՀՀԿ շտաբի ղեկավար. այդ է պատճառը, որ Տիգրան Սարգսյանը շաբաթվա երեք օրն անցկացնում է մարզերում, քարոզչությամբ զբաղվում, կուստոմսեր բաժանում. նա պետք է ինտեգրվի տեղական կառույցներին, նրանց ինտեգրի իրեն:
Ըստ լավատեղյակների` Տիգրան Սարգսյանին ասել են` մի քիչ էլ Անդրանիկ Մարգարյան պարապի. գնա, քարի վրա գյուղացու հետ նստի, ձեռքդ գցի գյուղացու ուսին, խոսի իրենց դարդերից, կովերի կաթնատվությունից` դեսից-դենից, «գազեթից-բանից», իրիկուններն էլ հետները մի թաս բան խմի:
Որպես դիդակտիկ օգնություն էլ` Տարոնին դրել են հետը:

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ